Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Հետ բերեք իմ երազի օրերը

Հետ բերեք իմ երազի օրերը
29.06.2025 | 16:37

Մինչև 2017 թիվը սրբազան Միքայել Աջապահյանի հետ ծանոթ չէի։

Այդ տարիներին դեռ Վիեննայում էի ապրում։

Երազ տեսա, որ երգում եմ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում։

Տեղյակ էի, որ մինչ այդ, Յոթ Վերքում որևէ մենահամերգ տեղի չէր ունեցել։

Զանգահարեցի սրբազանին, ներկայացա, պատմեցի երազիս մասին։ Հարցրեցի, կարելի՞ է…, թույլ չտալով հարցս ավարտել, պատասխանեց՝ «քեզ ամեն ինչ կարելի է»:

Կազմակերպեց համերգը, դաշնամուր և 400 աթոռներ բերվեցին եկեղեցի։

Միայն մեկ բան խնդրեց.

«Հանկարծ ստեղծագործությունները ծափահարություններով չընդմիջվեն, սա եկեղեցի է»:

Լեփլեցուն Յոթ Վերքում երգեցի բացառապես Կոմիտաս։ ՈՒխտս ի կատար ածվեց։

Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում:

Հետ բերեք իմ երազի օրերը:

Հասմիկ ՊԱՊՅԱՆ

Դիտվել է՝ 5982

Մեկնաբանություններ